06 11 2022

44-օրյա պատերազմի մասնակից Ժորան արդեն 4 ամիս թոշակ չի ստանում. News.am

44-օրյա պատերազմի մասնակից Ժորան արդեն 4 ամիս թոշակ չի ստանում. News.am

Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի բնակիչ, 44-օրյա պատերազմի մասնակից 20-ամյա Ժորա Մանուկյանն արդեն 4 ամիս թոշակ չի ստանում. հանձնաժողովը որոշել է, որ Ժորան արդեն վերականգնվել է ստացած վնասվածքներից եւ զրկել է նրան հաշմանդամության երրորդ կարգից:  NEWS.am-ի հետ զրույցում Ժորան պատմել էր, որ պատերազմի ժամանակ բեկորային վնասվածք է ստացել, օրեր շարունակ կոմայի մեջ է եղել, հիմա էլ դեռ գլխի հատվածում 4սմ մեծությամբ բեկոր կա, որը դեռ հեռացված չէ:

«Արդեն 4 ամիս սեփական միջոցներով ենք բուժումներս կազմակերպում, դեռ վերականգնողական կուրսեր պետք է անցնեմ, շարունակում եմ օգտագործել հոգեմետ դեղամիջոցներ, որոնք էլի մենք ենք ձեռք բերում: Մարդու իրավունքների գրասենյակից զանգահարեցին այս հարցով, ասեցին կուսումնասիրեն փաստաթղթերը, դեռ որեւէ պատասխան չկա: Ես նաեւ փաստաբան ունեմ, որը հարցով զբաղվում է, դեռ փաստաթղթերն է ուսումնասիրում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 20-ամյա Ժորան Մատաղիսի ուղղությամբ է մարտերին մասնակցել, վիրավորում է ստացել հոկտեմբերի 6-ին, կոմայից դուրս է եկել հոկտեմբերի 12-ին, որից հետո մինչեւ այժմ շարունակում է վերականգնողական բուժումներ ստանալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ