03 07 2023

Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Նարեկ Ասատուրյանի եղբայրը՝ Լեոն

Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Նարեկ Ասատուրյանի եղբայրը՝ Լեոն

Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, աբովյանցի ժամկետային զինծառայող Նարեկ Ասատուրյանի եղբայրը՝ Լեոն։ Այս մասին հաղորդում են Աբովյանի ծննդատնից։

«Աբովյանի ծննդատան ողջ անձնակազմը շնորհավորում է հերոսածին մորը՝Մարինա Սահակյանին։ Փոքրիկը և նրա մայրը իրենց լավ են զգում: Փառք մեր բոլոր հերոսներին և հերոսածին մայրերին»,-գրված է հաղորդագրությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ