Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած Սամվել Պետրոսյանի եղբայրը:
Նորածին Սամվելը Պետրոսյանների վերագտած երջանկությունն է, ով փոխել է նրանց կյանքը։
«100 տոկոսով փոխվել է իմ կյանքը։ Գրկում եմ, սեղմում դոշիս»,-ասում է Սամվել Պետրոսյանի մայրը։
Սամվել Պետրոսյանի հայրի խոստովանում է՝ սկզբում չի ուզել ևս մեկ երեխա ունենալ. «Տունս դատարկվել էր, բայց այս երեխայի ծնունդով ... ։ Հարազարվոր ծողներին, ովքեր կորցրել են իրենց երեխաներին, ուզում եմ ասել՝ երեխա ունեցեք, ապրելու իմաստ կգտնեք, մխիթարություն ու ուրախություն կգտնեք։ Ցավը, որ ունցել են այդ ծնողները, թող իմանան, որ այդ երեխան հույս, վաղվա օրվա ապրելու իմաստ է տալիս կյանքին։
«Սամվելս մնում է իր տեղում։ Բայց որ փոքրիկը տուն շունչ է բերել, մեծ ուրախություն, հաստատ։ Սամվելիս շատ նմանություն ունի, բայց այս փոքրիկի մեջ չենք փնտրելու Սամվելին, ուղղակի Սամվել ենք կոչել, որ Սամվելիս անունը միշտ հիշվի»։
Տիկին Թամարնա նույնպես անկեղծանում է՝ որդու զոհվելուց հետո երբեք չեն մտածել նորից երեխա ունենալու մասին, սակայն 2,5 տարի անց հերթական վիրահատության նպատակով բուժհետազոտություն անցելիս պարզվել է, որ երեխայի է սպասում։
Սամվել Պետրոսյանը զոհվել է հոկտեմբերի հոկտեմբերի 19-ին թշնամու գնդակից։
Մանրամասն՝ պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը