05 12 2022

Արմավիրի մարզում ծառից կախված հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի դին

Արմավիրի մարզում ծառից կախված հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի դին

Shamshyan.com-ը գրում է.

«Արմավիրի մարզում այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի բնակավայրերից մեկի սեփական տանը ծառից կախված դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 33-ամյա Կարո Կ․-ի դին։

Դեպքի փաստով՝ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայիք տեղեկություններով՝ մահացածը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից էր»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ