03 11 2022

Արարատ Միրզոյանը՝ ապաշրջափակման մասին



«Տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային եթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրը բանակցային հիմնական ուղղություններից մեկն է ու համապարփակ կարգավորման շատ կարևոր մաս»,- այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար  Արարատ Միրզոյանը՝  Ազգային ժողովում ։

Միրզոյանը նշեց , թե բոլոր մանրամասների համար պետք է դիմել  ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, սակայն արձանագրեց՝ վերջին հանդիպումներն ու հայտարարությունները խոսում են այն մասին, որ որևէ մեկը կասկածի տակ չի դնում՝ ապաշրջափակվող ու ենթադրաբար նոր կառուցվելիք  հնարավոր ճանապարհները կամ ենթակառուցվածքներն ամբողջապես  գտնվելու են այն երկրների սուվերենության ներքո ու տարածքային ամբողջականության շրջանակներում, որոնց տարածքով անցնում են:

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ