Գերմանիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ Իրան ուղեւորություններից։
«Մենք զգուշացնում ենք Իրան ուղեւորությունների մասին»,-ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Գերմանիայի քաղաքացիներին Իրանում կարող են սպառնալ կալանավորումներ, հարցաքննություններ եւ նույնիսկ երկարատեւ ազատազրկում։
Միեւնույն ժամանակ, առանձնակի վտանգի տակ են այն քաղաքացիները, որոնք երկքաղաքացիություն ունեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը