29 10 2024

Իրանը 200%-ով ավելացնելու է ռազմական բյուջեն

Իրանը 200%-ով ավելացնելու է ռազմական բյուջեն

Իրանի կառավարությունը նախատեսել է 200%-ով ավելացնել ռազմական ծախսերը, այդ մասին հայտնել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին՝ անդրադառնալով 2025 թվականի պետբյուջեի նախագծին։

«Ռազմական բյուջեի զգալի՝ 200%-ով  աճ է նախատեսվել»,- ասել է Իրանի կառավարության ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ, որը հեռարձակել է IRIB հեռուստաալիքը։

Նշենք, որ 2024 թվականի պետբյուջեով Իրանը ռազմական ծախսերին ուղղել է 1,8 միլիարդ եվրոյին համարժեք գումար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ