30 10 2024

Իսրայելը Իրանի վրա հարձակվելու համար բացի Իրաքից օգտագործել է նաև այլ երկրների օդային տարածքներ

Իսրայելը Իրանի վրա հարձակվելու համար բացի Իրաքից օգտագործել է նաև այլ երկրների օդային տարածքներ

«Բացի Իրաքի օդային տարածքից, Սիոնիստական ռեժիմը շաբաթ օրը Իրանի վրա հարձակվելիս օգտագործել է նաև այլ երկրների երկինքը»,- Irnaլրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին չորեքշաբթի օրը կառավարության նիստի շրջանակներում լրագրողներին ասել է Իրանի ԱԳ նախարար Արաղչին։

«Հարձակումից առաջ ես եղել եմ Իրաքում, և Իրաքի իշխանությունները ամենաբարձր մակարդակով մեզ հավաստիացրել են, սակայն տեղեկություններ կան, որ օգտագործվել է Իրաքի օդային տարածքը: Խորհրդակցություններ են ընթանում իրաքյան կողմի հետ միջազգային մակարդակով Սիոնիստական ռեժիմի դեմ Իրաքի բողոքի վերաբերյալ». Ասել է նախարարը;

«ԱՄՆ-ի ներկայությունն ու ռազմական հզորությունը փաստ է, և սիոնիստական ուժերն այս հարձակումն իրականացրել են Միացյալ Նահանգների կառուցած ուղով»,- ընդգծել է նա։

Իրանի արտգործնախարարն ասել է, որ իրանական կողմը իր բողոքն է հայտարարել ՄԱԿ-ին և այլ միջազգային կառույցներին՝ Իրաքի և այլ երկրների օդային տարածքն Իրանի վրա հարձակվելու նպատակով օգտագործելու փաստով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ