«Օրբելի» կենտրոնի փորձագետ, վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով թուրք-ադբեջանական զորավարժություններին՝ Վրաստանի միանալու փաստին , ասաց , որ դա նորություն չէ ու դեռևս 2009 թվականից նման զորավարժություններ տեղի են ունենում ։
«Պետք է ֆիքսենք, հետևենք, վերլուծենք այս բոլոր գործընթացները հայ-վրացական հարաբերություններում հասնենք այն մակարդակի, որ Վրաստանի տարածքը մեր դեմ ապագայում որևէ ձևով չօգտագործվի։ Վրաստանի տարածքից մտահոգվելու առիթ չի լինի, Վրաստանը հասկանում է, որ 2020 թվականից այս կողմ Ադրբեջանը փոխվել է և այդ փոփոխությունը ոչ այդքան դրական է իրենց կոնտեքստում։ Այսօրվա Ադրբեջանը վտանգ է ներկայացնում նաև բոլոր հարևանների համար, և Վրաստանը դա գիտակցում է»,-ասում է վրացագետը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը