23 02 2024

Ամերիաբանկի գործարքը որպես Ռուբեն Վարդանյանի փրկագին դիտարկելն անհեթեթ է․ փորձագետ

Ամերիաբանկի գործարքը որպես Ռուբեն Վարդանյանի փրկագին դիտարկելն անհեթեթ է․ փորձագետ

 

«Այստեղ որևէ կապ չկա ադրբեջանցիների կամ Ռուբեն Վարդանյանի հետ։ Պետք է հստակ արձանագրել, որ Ամերիաբանկի հետ կապված գործընթացը բաց է, թափանցիկ։ Բոլոր հետաքրքրասերները կարող են անարգել համացանցում ծանոթանալ Վրաստանի Բանկին, տեսնել, թե ովքեր են ներդրողներն ու բաժնետերերը, փայատերերը։ Մեր երկու հասարակությունները շատ սպեցիֆիկ են և հաճախ դառնում են այլ երկրների ներսում շրջանառվող ապատեղեկատվության զոհ։ Նմանատիպ մի գործընթաց էլ այսօր առկա է Վրաստանում։ Այնտեղ էլ ուզում են հասկանալ, թե Ամերիաբանկը ինչ է, նրա հետևում ովքեր են կանգնած, արդյո՞ք ռուսներն են, թե՞ ոչ։ Մեզ մոտ էլ Ադրբեջան կամ Թուրքիա են փնտրում, իսկ իրականում նման բան չկա։ Բիզնես գործարքը բաց է ու թափանցիկ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է  վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով Ամերիաբանկի ու BOGG-ի հավանական գործարքին ու հայկական կողմի համար դրանից ակնկալվող օգուտներին։ 

Այն, որ արդեն հայտարարվել է, թե Ամերիաբանկը գործարքի արդյունքում պահպանելու է իր բրենդը, լոգոն, մենեջմենթն ու աշխատակազմը, փորձագետի համոզմամբ ավելի կարևոր գործոն է։

«Այս հաստատությունը գնելով՝ BOGG միջազգային ֆինանսական խումբը տալիս է հնարավորություն, որ Ամերիաբանկը զարգանա այն ուղղությամբ, որով ընթանում էր վերջին տարիներին։ Նրան հավելյալ կերպով կօժանդակեն՝ առաջարկելով իրենց ռեսուրսներն ու հնարավորությունները։ Ամերիաբանկը կունենա նոր մեխանիզմներ, ինչը մեր ֆինանսաբանկային համակարգ կներմուծի առողջ մրցակցության էլեմենտ՝ նպաստելով ընդհանուր տնտեսության առաջընթացին»,- եզրափակել է վրացագետը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ