01 10 2020

Հարևանի քարոզչությունը փորձում է թիրախավորել մեր հայ-վրացական հարաբերությունները․ վրացագետ



Պատերազմական լարված իրավիճակում Վրաստանը պետք է նման դիրքորոշում ունենա, ինչպես 2016թ ապրիլի իրադարձությունների ժամանակ էր փորձում պահպանել չեզոքություն։ Այս մասին լրագորղների հետ հանդիպմանն ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը։

«Կարևոր է, որ ֆիքսվել է մի քաղաքականություն և մենք՝ որպես փորձագիտական հանրություն ուզում ենք տեսնել աշխատանքի մեջ, իսկ այն ամենը, ինչ տեսնում ենք սոցիալական ցանցերում, պետք է զգույշ լինենք»,- ասաց Մելիքյանը՝ նշելով, որ կարևոր է հասկանալ, որ գտնվում ենք բավականին բարդ իրավիճակում, երբ հարևանի քարոզչությունը փորձում է թիրախավորել մեր համայնքը, Վրաստանին, հայ-ռուսական հարաբերությունները, հայ-վրացական հարաբերությունները, ուստի, պետք է հստակ ստուգել ամենը, ինչ կա սոցիալական ցանցերում։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ