09 03 2023

Վրաստանի բողոքի ալիքը նախագծի վերաբերյալ ոչ ճիշտ իրազեկման հետևանք է․ վրացագետ



Վրաստանում սկիզբ առած բողոքի ցույցերի մասին է Yervan.Today-ը զրուցել վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ։

Ինչպես հայտնի է՝2022 թ. հունիսի 28-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը լքած պատգամավորները՝ Վրաստանի նախկին ՄԻՊ Սոզար Սուբարի գլխավորությամբ, որոնք հիմնել են «Ժողովրդի ուժ» շարժումը, հանդես եկել նախաձեռնությամբ՝ շրջանառության մեջ դնելով «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «Oտարերկրյա գործակալների գրանցման» մասին օրենքների նախագծերը․ հիշյալ  նախագածերով առաջարկվում է արտաքին ազդեցության թափանցիկությունն ապահովելու համար ստեղծել ռեեստր, որը կներառի բոլոր շահույթ չհետապնդող իրավաբանական անձանց և լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը կազմում է արտաքին ուժերի ֆինանսավորումը: Օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ անցել էր, ինչն էլ տեղի էր տվել քաղհասարակության   դժգոհության ու վերածվել  բողոքի մեծ ալիքի։

«Ինչն է հետաքրքիր, երբ ԱՄՆ-ի հետ են նույնացնում, դրսից  շատ քիչ բաներ են ֆինասավորվում, հիմնականում  իրենց ներքին ռեսուրս ն  է․   և՛ Վրաստանի պարագայում, և՛ բոլոր մեր տիպի պետություններում միշտ դոնոր պետութուններկամ դոնոր կառուցներ դրսից են լինում, բայց  էն ամենը, ինչ տեսանք Վրաստանում,  ճիշտ չկազմակերպված հաղորդակցության, ինֆորմացիայի հետևանք է, որովհետև նույն ուսանողները մտածում էին,  որ իրենց ուսման համար գրանտ ստանալը  դրա տակ էր մտնելու։ Ճիշտ բացատրական աշխատանք չտարվեց, արագորեն քննարկումներ եղան հնաձնաժողովներում, բողոքի ձայներ բարձացան, բաց նամակներ գրվեցին, ու այս ամենի ֆոնին, երբ առաջին ընթերցմամբ հաստատվեց նախձեռնությունը,սկսվեցին բողոքի ցույցերը»,- ասաց մեր զրուցակիցը։

«Հիմնական ուժը երիտասարդությունն էր, ընդդիմությունը փորձում էր միջամտել և նախաձեռնությունն իրվրա վերցնել, չէր ստացվում։ Եթե չշտապեին օրենսդրական նախաձեռնության հարցում, միգուցե նման բան տեղի չունենար ներքաղաքական գործընթացներում։ Կա արդեն հայտարարություն, որ ցույցերը շարունակվելու են, բայց քանի որ այս հարցն ինչ-որ չափով  դուրս էգալիս, իշխանությունը հետ է կանչել նախագիծը, հնարավոր է այսօր փոխվի ցույցերի կոնտեքստը»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարական կուսակցությունը հայտարարել է օրինագիծը հետ կանչելու մասին, սակայն ցուցարարները հայտարարել են, որ չեն դադարեցնելու պայքարը։

Հարցազրույցը՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ