30 09 2022

Իրավիճակը Լարսում կարգավորվել է․ Վրաստանի ՆԳՆ

Իրավիճակը Լարսում կարգավորվել է․ Վրաստանի ՆԳՆ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Վերին Լարս-Կազբեկի սահմանային անցակետում իրավիճակը կարգավորված է:

««Դարիալի» սահմանային անցակետում բեռնատարների և մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը վերադարձել է բնականոն հուն, ինչի արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է վերջին օրերին դժվարացած տարանցիկ երթևեկությունը»,-Jnews-ի փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչության տվյալներով, կտրուկ նվազել է ՌԴ քաղաքացիների քանակը, որոնք հատում են երկրի պետական սահմանը: Վերջին մեկ օրում Վրաստան է մտել 6 109 ռուսաստանցի, և գնացել է 5 186 ՌԴ քաղաքացի:

Վրաստան եկողների հոսը կրճատվել է 60%-ով: Սեպտեմբերի 28-ին Վրաստան է մտել 9 642 ՌԴ քաղաքացի, և գնացել է 5 448 ՌԴ քաղաքացի:

Սեպտեմբերի 21-ից Ռուսաստանում հայտարարվել է մասնակի զորահավաք: Իշխանությունները հայտարարել են, որ պատրաստվում են 300 հազար մարդ ուղարկել Ուկրաինա կռվելու։ Այդ ժամանակից ի վեր տասնյակ հազարավոր ռուսներ լքում են երկիրը։ Վրաստանը դարձել է միգրացիոն նոր ալիքի առանցքային ուղղություններից մեկը.

Վրաց-ռուսական միակ սահմանային անցակետում կիլոմետրանոց խցանումներ են գոյացել:

Սեպտեմբերի 27-ին սահմանի ռուսական կողմում ստեղծվել է զորակոչային կետ, որտեղ զորահավաքի ենթակա ՌԴ քաղաքացիներին ծանուցագրեր են հանձնում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ