Վահրամ Միրաքյանը գրում է․
Երբ ծառայում էի, միշտ զարմանում էի, թե ինչու զինտեխնիկայի, զինամթերքի պահեստները գետնի տակ, բունկերներում չեն կառուցում: Լավ, գոնե թանկ զինատեսակների պահեստները:
Նույնիսկ մի անգամ Արցախի ՊԲ հրամանատարը, Մոսին, հպարտությամբ պատմում էր, որ զենքի նոր պահեստներ են սարքում: Հետո տեսանք, որ էլի գետնի տակ չեն, բաց տարածքում կառուցում են: Մեր մեջ ասած բերանս բաց էր մնացել: Հետո ասեցի երևի ես եմ միամիտ, էդքան դեբիլ հո չեն, հաստատ էդ պահեստները շեղող են, գետնի տակ են իսկական զինապահեստները: Պարզ մաթեմատիկա է, եթե զինտեխնիկադ կամ զինամթերքդ մի քանի տասնյակ միլիոն դոլար արժեն, բարի եղիր մեկ միլիոն էլ ծախսել ու բունկեր կառուցել, որ վաղը մի կրայոցով չկորցնես էդ 10 կամ 20 միլիոն դոլարը:
Հետո, պատերազմը ցույց տվեց, որ ոչ մի բան էլ գետնի տակ չէր ու շատ հասանելի պայթեցնելու համար: Ու պայթեցրին:
Պատերազմից անցել է 2 տարի: Սրանք մեր C 300 ներների հետ կապված որոշ հատվածներն են, մի քանի օր առաջ են խփել: Էլի բաց, ազատ դրած, մնումա մեծ գրություն խփեն, «արի ինձ խփի, սիրելի Բայրաքթար»: Արդեն սկսում եմ զարմանալ, թե խի էդ գրությունը չեն խփել: Տարօրինակ է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը