13 07 2023

Պետության կողմից քաղաքացիներին տրվող սերվիզը գնալով վատանում է. Վահրամ Միրաքյան

Պետության կողմից քաղաքացիներին տրվող սերվիզը գնալով վատանում է. Վահրամ Միրաքյան

Վահրամ Միրաքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանի հարկահավաքման սխեման կառուցված է թաթար մոնղոլների, սելջուկ թուրքերի կամ նմանատիպ այլ նվաճողների սխեմայով:

Ասածս ոչ սառկազմ է, ոչ էլ չափազանցություն: Թաթար-մոնղոլական կամ օսմանյան հարկահավաքությունը կառուցված  էր այսպես՝ «դու ինձ պարտական ես ամիսը/տարին էսքան գումար, ամեն ամիս/տարի հարկահավաքները կգան, կտաս ու քո հետ խնդիր չի լինի»:

Հետո էդ գումարն ի՞նչ էր արվում, ինչպե՞ս էր արվում, ինչո՞ւ էր արվում... ոչ մեկ պարտավոր չէր հարկ վճարողին պատասխան տալ: Իսկ, եթե հարկ վճարողն ինչ-որ խնդիրներ առաջացրեց՝ փորձեց խուսափել հարկերից, ինչ-որ բան թաքցրեց՝ պատժվում էր ամենայն խստությամբ: Այսինքն հարկահանությունը ենթադրում էր միակողմանի (հարկ վճարողի կողմից) պարտավորվածություններ, հարկ հավաքողի կողմից առանց որևէ պարտավորվածության: Չնայած Օսմանյան կայսրությունում պետությունը որոշակի պարտավորվածություններ ուներ:

Իրականում «թաթար-մոնղոլական» ոճի հարկահավաքության մոդելը մենակ Հայաստանում չի, այլ երկրներում էլ կա, մենք շատ բան ժառանգել ենք Ռուսաստանից: Էնտեղ էլ դարեր շարունակ հարկահավաքությունն ավելի շատ дань վճարելու պրոցեսա, ոչ թե համատեղ պետություն կառուցելու գործընթաց:

Համեմատության համար ասեմ, որ շատ երկրներում հարկ վճարողը կարող է ուղղորդել, թե որտեղ ծախսվեն իր հավաքած հարկերը՝ ասենք այսինչ մարզի ճանապարհաշինության վրա կամ տեղական եկեղեցու վերանորոգման հարցում և այլն: Որոշ տեղեր հարկերի մեծ մասը մնում է իրենց մարզում, ոչ թե ուղարկվում է կենտրոն, կենտրոնն էլ իր ուզածով բաշխում է ու ասենք որոշում է նոր մեքենաներ գնել տարբեր պաշտոնյանների համար:

Էլ չեմ խոսում հարցի բարոյական կողմի մասին, թե ինչ վատ է հարկ վճարողին տրվող սերվիզը Հայաստանում՝ մենակ պահանջներ, մենակ պարտավորություններ, մենակ կասկածներ:

Ինչու՞ էս ամեն ինչը պատմեցի: Առիթն այն է, որ էս 2 շաբաթա չեմ կարողանում մեքենայի առք ու վաճառքի գործարք անեմ, հանրապետությունում ամեն ինչ պառալիզացված է, մոտակա շաբաթում մեքենայի հետ կապված գործարք մենակ կարող եմ Կապանում անեմ: Պատկերացրեք գժանոցի մակարդակը:

Նույն խայտառակ բարդակ վիճակն է անձնագրայիններում, պետական պոլիկլինիկաներում, ճանապարհաշինության հարցերում, ոստիկանության հետ կապված հարցերում և այլն: Պետությունը համատարած իր գործառույթները պռավալ է տվել, ոչ մի բան նորմալ չի կարողանում կազմակերպել:

Նույնիսկ մի «ճ» կարգի ծրագրավորող կարող է այնպիսի համակարգ  կազմակերպել, որ առանց որևէ տեղ գնալու մտնես օնլայն մեքենայի գործարքն անես, համարն էլ փոստով ստանաս: Բայց խնդիրն էն է, որ պետական չինովնիկների մեծ մասն իրենց ինտելեկտուալ կարողություններով այդ «ճ» կարգի ծրագրավորողից շատ-շատ հետ են, դրա համար 12-րդ դարի «թաթար-մոնղոլական» գործառույթներից այն կողմ չեն կարողանում անցնեն:

Արդյունքում ամեն տարի Հայաստանում հպարտորեն ֆիքսում ենք, որ այս տարի 100 միլիոնով կամ 200 միլիոնով ավելի շատ дань է հավաքվել, բայց պետության կողմից քաղաքացիներին տրվող սերվիզը գնալով վատանում է ու հասարակ քաղաքացին չի ստանում լավ ծառայություն ոստիկանությունում, անձնագրային վարչությունում կամ ՄՌՈւ-ում, բայց դրա փոխարեն «ոչ հասարակ քաղաքացիները» ստանում են օպցիաներ նոր BMW ունենալու կամ նոր տներ գնելու տեսքով, իսկ հարկ վճարողն իր տված հարկերի օգտագործման վրա որևէ ազդեցություն չունի:

Դե հիմա ասեք, ինչո՞վ է տարբերվում մեր հարկահավաքությունն Օսմանյան կայսրության շրջանի հարկահավաքությունից: Մնակ նրանով, որ հարկահավաքներն օսման չեն, հայ են»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ