«Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունից հետո միանգամից ժողովրդական ընդվզման մեծ ալիք բարձրացավ թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում, և դա հիմնական պատճառն էր նաև մեր խորհրդարանական պատվիրակության այստեղ գալը․ մենք նաև ցանկանում էինք իմանալ ՝ այդ ի՞նչ է պատրաստվում ստորագրել Նիկոլ Փաշինյանը, որի պատճառով իրեն դավաճան կանվանեն ։ Արցախցիները լավ գիտեն՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղը, որ ծածուկ ստորագրվեց ժողովրդի թիկունքում, այդ դառը փորձը ունեն, որ ամեն հայտարարությունը Փաշինյանի՝ նշաձողն իջեցնելու մասին և տարբեր հայտարարություններ, անընդհատ նման խնդիրներ է առաջացնում, որովհետև պատերազմից հետո, երբ պարտված իշխանությունը չհեռացավ, կեղծ խաղաղության օրակարգը բերվեց քաղաքական դաշտ, պարզ էր, որ ամեն օր, ամեն ժամ զիջումներ ենք ունենում»,-այս մասին , ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։
«Ո՞նց է պատահում, որ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցները միայն ՔՊ-ն ճիշտ է ընդունում , բայց հազարավոր մարդիկ սխալ են հասկանում․ ասում են մանիպուլացնում եք վարչապետի ասածը, բոլորն էլ գիտեն, որ ամենամեծ մանիպուլատորն ինքն է «,-ասաց Արթուր Մոսիյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը