12 09 2022

Հրետանի են աշխատացնում, Սոթքի զորամասը քարուքանդ արեցին. Հակոբ Ավետյան․ 168.am

Հրետանի են աշխատացնում, Սոթքի զորամասը քարուքանդ արեցին. Հակոբ Ավետյան․ 168.am

Գեղարքունիքի մարզում ժամը 02:30-ի դրությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հակառակորդը կրակում է Սոթք, Կութ, Նորաբակ գյուղերի վրա:

Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ երեխաներին հազիվ է կարողացել տանից հանել, ամբողջ գյուղերը տարհանվել են:

«Մարդ չի մնացել, սաղ դուրս են եկել: Ահավոր վիճակ է, տան վրայով սնարյանդներն անցնում են, Սոթքի զորամասը լրիվ քարուքանդ արեցին: Ծանր տեխնիկա են աշխատացնում, միայն հրետանի է աշխատում…»,- ասել է Ավետյանը։ Նրա խոսքով՝ ավերածություններն ահռելի են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ