Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում, ինչպես Վարդենիսի տարածաշրջանի մյուս սահամանային գյուղերում, բնակիչների անվտանգային խնդիրներին օր-օրի ավելանում են սոցիալական, տնտեսական խնդիրները, ինչն էլ մեծացնում արտագաղթը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հերթական այցով Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում էին: Պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Լևոն Քոչարյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը, Քրիստինե Վարդանյանը և Արման Ղազարյանը եղան նաև Սոթք համայնքում: Հանդիպման ժամանակ Սոթքում ասացին, որ զբաղվածության մեծ խնդիր կա գյուղում: Բնակիչների միակ հույսը Սոթքի հանքավայրն էր, որտեղ տեղաբնակներն աշխատում և հոգում էին իրենց կենսական խնդիրները: Սակայն վերջերս նրանց ուղարկել են հարկադիր պարապուրդի, ապա՝ կրճատել , ինչի հետևանքով ապրուստի միջոց հայթայթելը դարձել է անհնար: Գյուղացիներից մեկն ասաց, որ հանքի շուրջ 650-700 աշխատող դարձել է գործազուրկ:
«Երևի ղեկավարության ուզածն էլ էն ա, որ մարդիկ Սոթքից արտագաղթեն, Սոթքն էլ հանձնեն»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը