«Մեր պատգամավորներից մեկը, լավ գիտեք ում հետ եմ , իրա գլուխը տոչնի մոնոլիզ կարտոշկա ա, գնաց շուկյում կարտոշկեն քացով տշեց, էդ օրվանից կարտոշկեն արժքը գցեց, կարտոշկեն մնացել ա ժողովրդի մոտ չեն կարում վաճառեն… Թուրքը հելել նստել ա մեր տարածքների վրա. անսնապահությունը վերացավ , խոտհարկները ,արոտավայրերը գրավել են, ջրերի հունը փոխել են՞,- «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը նման մտահոգություն արտահայտեց Սոթքի բնակիչը:
Հիշեցնենք. որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հերթական այցով Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում էին: Պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Լևոն Քոչարյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը, Քրիստինե Վարդանյանը և Արման Ղազարյանն այցելել եցին Գեղամասար, Կութ և Սոթք համայնքներ, հանդիպեցին համայնքի բնակիչներին, լսեցին նրանց մտահոգությունները, բարձրաձայնած խնդիրներն ու պատասխանեցին համայնքի բնակիչների հարցերին:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը