08 09 2022

Ուզում եմ հասկանալ, արժե՞ արդյոք ՀՌՀ նախագահ լինելու խաթեր դառնալ ՝ քրեորեն պատժելի արարքի հեղինակ․ Հ2-ի փոխտնօրեն



«Ուզում եմ հասկանալ, արժե՞ արդյոք ՀՌՀ նախագահ լինելու խաթեր դառնալ  քրեորեն  պատժելի արարքի հեղինակ»,-նման կարծիք հայտնեց Հ2  հեռուստաալիքի փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը՝ արձագանքելով  ՔՊ-ի կողմից,  որպես ՀՌՀ անդամ,  Տիգրան Հակոբյանի թեկնածության առաջադրմանը։

«Մարդն արդեն հանցագործություն է անում, և քանի որ դա հանձնաժողովի անունից է տրվում, ստացվում է, որ կոլեգիալ է, միանձնյա որոշում չէ, և ուրեմն՝  խմբակային հանացագործություն է»,- նշում է Լևոն Սուլթանյանը՝  նկատի առնելով, մրցույթ անցկացնելիս, ՀՌՀ-ի կայացրած ապօրինի որոշումները։

 Հիշեցնենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) մայրաքաղաքային սփռման սլոթի նոր մրցույթ է հայտարարել: Պատճառը՝  Հայկական երկրորդ հեռուստաալիքի և հանձնաժողովի դատական վեճն է: Հեռուստաընկերությունը նախորդ տարվա հունվարին կայացած հանրային մուլտիպլեքսում հանրապետական սփռման սլոթի արդյունքներով մրցույթում չի հաղթել՝ զրկվելով լիցենզիայից: Նույն տարվա հունիսին հեռուստաընկերությունը մասնակցել էր մայրաքաղաքային սփռման սլոթի մրցույթին, սակայն կրկին պարտվել՝ վարկանիշային քվեարկության միավորով տեղը զիջելով Հանրային հեռուստաընկերության նորաբաց հեռուստաալիքին:

Հեռուստաընկերությունը դիմել էր դատարան՝  հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Վարչական և վարչական վերաքննիչ դատարաններում ընկերության հայցը բավարարվել էր։ Հանձնաժողովն էլ իր հերթին դիմել էր Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելու վերաքննիչ դատարանի վճիռը: Սակայն հունիսի 7-ի որոշմամբ՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Այսպիսով՝ հիմք ընդունելով վարչական դատարանի 2021 թվականի օգոստոսի 25-ի վճիռը հանձնաժողովը հուլիսի 25-ին հայտարարել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթ:  Ըստ ՀՌՀ որոշման՝ հայտերն ընդունվելու են 2022 թվականի օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ