Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը տարբեր ժամանակներում մասնակի վերանորոգումների ենթարկվել է, սակայն ամբողջական հիմնանորոգման աշխատանքներ երբեք չեն եղել: Տաճարի վերանորոգման և ամրակայման բուն շինարարական աշխատանքները սկսվել են 2016 թվականին, սակայն դրանց նախորդել է հետազոտական և նախագծային աշխատանքների մի ամբողջ փուլ ՝ 2012 թվականից: Այսօր ընթացող ինտենսիվ շինաշխատանքներին ծանոթանալու հնարավորություն տրվեց նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին․ շրջայցի ժամանակ մասնագետները վստահեցրեցին, որ ամուր կառույց ունենալու լուծումները գտնվել են․ նորարար միտքն ու արդի տեխնոլոգիաները Մայր տաճարի կյանքը հարյուրամյակներով երկարացնելու հնարավորություն են տալիս։
Տաճարի վերանորոգման ընթացքում նաև 4 բացառիկ խոյակներ են հայտնաբերվել, որոնք վնասված ու սքողված են եղել շաղախի տակ։ Հետաքրքիր բացահայտումներ են արել նաև ՝ որմնանկարները վերականգնող ու տեղադրող մասնագետները։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը