24 08 2024

12 տարի տևած հիմնանորոգման ու ամրակայման աշխատանքներից հետո Մայր Տաճարը նոր մյուռոնով կօծվի

12 տարի տևած հիմնանորոգման ու ամրակայման աշխատանքներից հետո Մայր Տաճարը նոր մյուռոնով կօծվի

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․

«12 տարի տևած հիմնանորոգման ու ամրակայման աշխատանքներից հետո Մայր Տաճարը նոր մյուռոնով կօծվի։
Այս պահին Մայր Տաճարում վերականգնման վերջին աշխատանքներն են ընթանում։ Սալապատվում է հատակը, զուգահեռ որոշ հատվածներում վերկանգնվում և թարմացվում են որմնանկարները: Վերականգնվում են Զանգակատան, Ավագ խորանի դիմացի, Հարավային և Հյուսիսային խորանների աստիճաների և Արևմտյան խորանի որմնանկարները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ