31 08 2022

Ընդդիմադիր մանդատը պատասխանատվություն է և վերջնակետի համար է․ Քրիստինե Վարդանյան



«Դիմադրության շարժումը սեպտեմբերի 2-ին կազմակերպել է հանրահավաք․ կոչ բոլորին՝  միանալ , մենք իրավունք չունենք հանձնվելու, այս ուժերին վռնդելու հարցում պետք է միակամ լինենք»,-նման համոզմունք հայտնեց «Հայելի» ակումբի նախագահ Անժելա Թովմասյանը՝ ասուլիսի բանախոս՝  ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին հարց ուղղելիս։

 «Փողոցային պայքարին զուգահեռ գլխավոր և  կարևոր ամբիոնը՝ ԱԺ  ամբիոնը չպետք է բաց թողնել , որովհետև այն ունի մեծ լսարան։ ԱԺ-ում  մի քանի  ընդդիմադիր պատգամավորներ իրենց   համարձակության, հետևողական աշխատանքի , հարցադրումների և հարցապնդումների արդյունքում  հասան նրան, որ Նիկոլն ինքննախոստովանական արտահայտություններ արեց , մասնավորապես՝  Շուշիի թեմայով  և նման մի քանի օրինակներ կարելի է բերել։ Գլխավոր ամբիոնը չպետք է հնձնվեր , պետք է նորից գնալ , ամբիոնը վերցնել ու  ու հասնել նրա հրաժարականին»,-ասաց Անժելա Թովմասյանը։

Հանրահավաքին յուրաքանչյուրի մասնակցության կարևորության մասին ընդգծեց նաև Քրիստինե Վարդանյանը՝ հատկանշելով ինչի հասավ  շարժումը մինչ այս։

«Սեպտեմբերի 2-ին պետք է գալ  հրապարակ և ասել , որ  չնայած սրանք փլուզել են ՀՀ երրորդ հանրապետությունը, բայց Հայաստանում կան հազարավոր մարդիկ, ովքեր տեր են և պաշտպանելու են մեր ժառանգությունը»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։

Խորհդարան վերադառնալու մասին հարցին ի պատասխան նշեց․

 «Նախ՝ խորհրդարանը չի պատկանում ՔՊ-ին , ընդդիմությանը հատկացված տեղերն իրենց բարի կամքով չէ, որ տրվել է, ընդհակառակն ամեն ինչ արել են, որ այդպես չլինի ։ Բայց նաև պետք է հասկանալ, որ գնալ ՔՊ-ի հետ  ստանդարտ օրակարգով քննարկումներ ծավալել , թողնելու է տպավորություն, որ երկրում ստեղծված խորագույն ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է ։ Ընդդիմադիր պատգամավորներն ունեն շուրջ 27 գործիքներ, որոնք կարող են օգտագործվել՝  ամեն նստաշրջանին հայտարարություն անելուց մինչև հարցապնդումներով հանդես գալը , արտահերթ նիստեր, լսումներ հրավիրելը  և  այս գործիքակազմից հրաժարվել  մենք չենք պատրաստվում։ Ընդդիմադիր մանդատը պատասխանատվություն է և կամայականորեն թողնել  այն  ՔՊ-ականներին , պարզապես դավաճանություն կլինի  մեզ վստահած՝  հարյուր հազարից  ավելի քաղաքացիների նկատմամբ, մենք չենք կարող էդ ճոխությունը մեզ թույլ տալ՝ տպավորություն ստեղծելով որ չկա քաղաքական ճգնաժամ երկրում։  Նվազագույն անհրաժեշտ է  փողոցում տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությունը, որ լուծվի այս հարցը , բայց դրա վերջնական ձևակերպումը ստանալու է խորհրդարանում, հետևաբար մանդատների օգտագործումը վերջնակետի համար է «,-ասաց Քրիստինե Վարդանյանը։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ