«Դիմադրության շարժումը սեպտեմբերի 2-ին կազմակերպել է հանրահավաք․ կոչ բոլորին՝ միանալ , մենք իրավունք չունենք հանձնվելու, այս ուժերին վռնդելու հարցում պետք է միակամ լինենք»,-նման համոզմունք հայտնեց «Հայելի» ակումբի նախագահ Անժելա Թովմասյանը՝ ասուլիսի բանախոս՝ ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին հարց ուղղելիս։
«Փողոցային պայքարին զուգահեռ գլխավոր և կարևոր ամբիոնը՝ ԱԺ ամբիոնը չպետք է բաց թողնել , որովհետև այն ունի մեծ լսարան։ ԱԺ-ում մի քանի ընդդիմադիր պատգամավորներ իրենց համարձակության, հետևողական աշխատանքի , հարցադրումների և հարցապնդումների արդյունքում հասան նրան, որ Նիկոլն ինքննախոստովանական արտահայտություններ արեց , մասնավորապես՝ Շուշիի թեմայով և նման մի քանի օրինակներ կարելի է բերել։ Գլխավոր ամբիոնը չպետք է հնձնվեր , պետք է նորից գնալ , ամբիոնը վերցնել ու ու հասնել նրա հրաժարականին»,-ասաց Անժելա Թովմասյանը։
Հանրահավաքին յուրաքանչյուրի մասնակցության կարևորության մասին ընդգծեց նաև Քրիստինե Վարդանյանը՝ հատկանշելով ինչի հասավ շարժումը մինչ այս։
«Սեպտեմբերի 2-ին պետք է գալ հրապարակ և ասել , որ չնայած սրանք փլուզել են ՀՀ երրորդ հանրապետությունը, բայց Հայաստանում կան հազարավոր մարդիկ, ովքեր տեր են և պաշտպանելու են մեր ժառանգությունը»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։
Խորհդարան վերադառնալու մասին հարցին ի պատասխան նշեց․
«Նախ՝ խորհրդարանը չի պատկանում ՔՊ-ին , ընդդիմությանը հատկացված տեղերն իրենց բարի կամքով չէ, որ տրվել է, ընդհակառակն ամեն ինչ արել են, որ այդպես չլինի ։ Բայց նաև պետք է հասկանալ, որ գնալ ՔՊ-ի հետ ստանդարտ օրակարգով քննարկումներ ծավալել , թողնելու է տպավորություն, որ երկրում ստեղծված խորագույն ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է ։ Ընդդիմադիր պատգամավորներն ունեն շուրջ 27 գործիքներ, որոնք կարող են օգտագործվել՝ ամեն նստաշրջանին հայտարարություն անելուց մինչև հարցապնդումներով հանդես գալը , արտահերթ նիստեր, լսումներ հրավիրելը և այս գործիքակազմից հրաժարվել մենք չենք պատրաստվում։ Ընդդիմադիր մանդատը պատասխանատվություն է և կամայականորեն թողնել այն ՔՊ-ականներին , պարզապես դավաճանություն կլինի մեզ վստահած՝ հարյուր հազարից ավելի քաղաքացիների նկատմամբ, մենք չենք կարող էդ ճոխությունը մեզ թույլ տալ՝ տպավորություն ստեղծելով որ չկա քաղաքական ճգնաժամ երկրում։ Նվազագույն անհրաժեշտ է փողոցում տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությունը, որ լուծվի այս հարցը , բայց դրա վերջնական ձևակերպումը ստանալու է խորհրդարանում, հետևաբար մանդատների օգտագործումը վերջնակետի համար է «,-ասաց Քրիստինե Վարդանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը