ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:
«Երևանում ԻԻՀ դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Կիսում ենք Ձեզ հետ այս ողբերգության ցավը։ Զոհվածների ընտանիքներին մաղթում ենք համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- գրված է դեսպանատան թվիթերյան էջում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը