17 01 2019

Իրանի դեսպանատունը չի մեկնաբանում ԻԻՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարի խոսքերը

Իրանի դեսպանատունը չի մեկնաբանում ԻԻՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարի խոսքերը

Հունվարի 16-ին Irna գործակալությունը, հղում անելով ադրբեջանական մամուլին, լուր էր հրապարակել, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մոհամադ Հոսեյն Բաղերին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին և նշել, որ Իրանը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ուժով ձեռք բերվող սահմանների փոփոխությունն անթույլատրելի է։ Պաշտոնյան հավելել է, որ Իրանն այդ հարցով միշտ Ադրբեջանի կողքին է։

Այս լուրի հետ կապված մեկնաբանություն փորձեցինք ստանալ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունից, բայց դեսպանատունը հրաժարվեց մեկնաբանություններ տալ՝ նշելով, որ շատ զգայուն թեմա է և պաշտոնական հայտարարությամբ հանդես կգան հաջորդ շաբաթ: Հարցին, թե ապատեղեկտավություն է շրջանառվող լուրը, թե ոչ, մեզ ասացին, որ իրենք նման ինֆորմացիա չեն ստացել ոչ հանդիպման մասին, ոչ էլ զրույցի, միայն այն, որ ԻԻՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարը մեկնել է Ադրբեջան:

Իսկ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ փորձում են հրապարակման իսկությունը ճշտել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ