Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
Արցախում նորից թեժ մարտեր են:
Հենց վերջին ՀՀ զորակոչիկներին կապիտուլյանտները հանեցին Արցախից, թուրքերն անցան հարձակման։
Արցախը վերցնելուց հետո հաջորդը Սյունիքն է լինելու։ Ու իրենք չեն կանգնելու ոչ մի բանի առջև, ոչ մի բանի: Չկա Հայաստանում մի հողակտոր, որին տիրելու հանդեպ Ադրբեջանն ու Թուրքիան հավակնություն չունենան: Պարզապես չկա: Ուզում է 3 միլիոն հայ առավոտից երեկո «խաղաղություն» մուրա, «համակեցություն» քարոզի. զիջումների գնա, թուրքերը նվաճելու են: Ու ամեն նվաճման հետ հաջորդին դիմադրելը ավելի բարդ է լինելու։
Այս ամենն ավարտվելու է միայն այն ժամանակ, երբ մենք չլինենք։ Ու վերջ։ Կամ չի ավարտվելու, եթե պայքարենք: Իսկ պայքարելու առաջին քայլը ազգային իշխանության հաստատոմն է: Ժամանակը գնալով քչանում է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը