31 05 2024

Ըստ թուրք լրագրողի՝ Հայաստանի ղեկավարին պետք է պաշտպանեն Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը. Գեղամյան



Վարուժան Գեղամյանը տելեգրամյան ալիքում գրում է.

Սրբազան պայքարի մեկնարկից հետո Թուրքիայում այնքան են անհանգստացած Հայաստանի դե-ֆակտո վարչապետի ճատակագրով, որ քաղաքական դաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչները վերջին օրերին հանդես են գալիս վերջինիս աջակցող հայտարարություններով։

Այսպես, Թուրքիայում գործող ամենահայտնի ու մեծ լսարան ունեցող զլմ-ներից մեկի՝ Independent Türkçe-ի գլխավոր խմբագիր և հայտնի լրագրող Նևզաթ Չիչեքը երեկ իր հարցազրույցում ասել է, որ.

«Շատ անկեղծ լինեմ, … Հայաստանի ղեկավարին (նկատի ունի՝ Փաշինյանին) պետք է պաշտպանեն Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը (Թուրքիայի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը)»։

Հիշեցնեմ, որ Սրբազան պայքարի դեմ են արտահայտվում նաև Ադրբեջանում, որտեղից ևս առաջարկում են փաշինյանին աջակցելու համար զորքեր ուղարկել Հայաստան։

Տեղեկացե՛ք, թե ովքեր են աջակցում Հայաստանի իշխանությանը և տեղեկացրե՛ք այլոց։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ