04 03 2024

Հայաստանում ամենապաշտպանվածը Թուրքիայի և Ադրբեջանի զինվորներն են. Վարուժան Գեղամյան

Հայաստանում ամենապաշտպանվածը Թուրքիայի և Ադրբեջանի զինվորներն են. Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. 

«Մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ արդեն ավելի քան երեք տարի է՝ Բաքվի բանտերում են (որոշները խոշտանգումների ենթարկված)։

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կես տարի է՝ գերեվարված է Ադրբեջանի կողմից։
Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 300 քառակուսի կմ գրավված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից։

Ադրբեջանը հավակնում է Հայաստանի նոր տարածքների ու խոսում է վերջնագրերով։

Այս ամենին զուգահեռ՝ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները ադրբեջանցի դիվերսանտին հետ են հանձնում «որպես բարի կամքի դրսևորում»։

Հայաստանում ամենապաշտպանվածը Թուրքիայի և Ադրբեջանի զինվորներն են, որոնք համատեղության կարգով նաև մեր ցեղասպաններն են։

Բայց դե իհարկե բարի կամքն ավելի կարևոր է»։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին՝ ժամը 05։15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից հայտնաբերվել էր  Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը:

Քիչ առաջ ՀՀ ԱԱԾ-ից հայտնել էին. «Որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին»։  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ