31 05 2024

Թուրքիայի անվտանգության նիստի գլխավոր թեմաներից մեկը եղել է մեր Սրբազան պայքարը․ Գեղամյան



«4 տարվա մեջ առաջին անգամ թուրքական ու ադրբեջանական կողմում իրական անհանգստություն կա այն պայքարի համար, որը մենք սկսել ենք։ Անգամ նրանց նախագահներն են մտել «մարտի» մեջ ու սկսել են քննարկել մեր Սրբազան պայքարը»,- ԱԳՆ շենքի դիմացից ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Այնքան է իրավիճակը փոխվել, որ Թուրքիայի անվտանգության նիստի գլխավոր թեմաներից մեկը եղել է մեր Սրբազան պայքարը, իսկ Ալիևը հայտարարել է, որ մենք ուշի ուշով հետևում ենք պայքարի ընթացքին։ Մենք բոլորս միասին, Սրբազան հոր առաջնորդությամբ, կանգնեցնում ենք նաև Թուրքիային ու Ադրբեջանին»,-ասաց նա՝ կոչ անելով շարժման մասնակիցներին չդադարեցնել պայքարը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ