«Այսպես է լինում իրավիճակը, երբ մեր երկիրը չի ունենում ղեկավար, երբ պատասխանատվությունից խուսափում են, Արցախի համար պատասխանատվություն չեն պատրաստվում վերցնել, վաղը պատասխանատվություն չեն վերցնելու նաև Սյունիքի համար, մյուս օրը՝ Երևանի համար»,-«Հայելի» ակումբում ասաց Մանուել Մանուկյանը՝ նշելով , որ այս իշխանությունները մշտապես իրենց վրայից գցելու են պատասխանատվությունը.
«Ասելու են՝ սա էր մեղավոր, նա էր մեղավոր…Իրենք երկիր ղեկավարելու պատասխանատվությունը վերցրել են, բայց չկա մի հարց, որ իրենք լինեն մեղավոր. ռուսները մեղավոր են, նախկինները մեղավոր են, ստացվում է՝ բոլորը մեղավոր են, բացի իրենցից»:
Շարունակելով խոսքը բանախոսը նշեց․
«Այն մարդիկ, որոնք գուցե Նիկոլ Փաշինյանի ծրագրերին խանգարեն, ինչ-ինչ բացահայտումներ անեն, անմիջապես չեզոքացվելու են, ում հնարավորություն ունեն ձերբակալելու, կձերբակալեն, ում վախեցնելու հնարավորություն կա, կփորձեն վախեցնել: Այսինքն՝ բոլոր գործիքակազմերն օգտագործելու են, և փորձելու են այդ կերպ մեր երկիրը տանել թուրքացման: Հիմա էլ չգիտենք, թե ինչ է արել, բայց գնացել է հանգստանալու: Ամբողջ այս 4 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի արել, բայց հանգստանալուն, ուտել-խմելուն լավ մասնակցում է, հիմա էլ ժողովրդին տանում է կործանման: Օր օրի նոր տուգանքներ է մտցնում, փողեր թալանելու նոր մեթոդներ է ներմուծում, իսկ նպատակը հետևյալն է՝ սեփական անձը հարստացնել պետական համակարգի միջոցով, որովհետև շատ լավ հասկանում է, որ ի վերջո փախչելու է և իր ձեռքում հավերժ չէ այս իշխանությունը, դրա համար իշխանությունն օգտագործելով՝ կեղեքելու է քաղաքացուն մինչև վերջ: Յուրաքանչյուր քաղաքացի դա շատ ակտիվ զգում է իր մաշկի վրա… Ես ձեզ վստահ ասում եմ՝ միգուցե շատերիս մուտքը վաղն արգելվի Սյունիք, մանավանդ պատերազմին մասնակցած տղաների համար դժվար է լինելու,-ասաքց Մանուել Մանւոկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը