Մանուել Մանուկյանը գրում է․
Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և ես ճանաչվել եմ տուժող։
Հաղորդում էինք ներկայացրել ոստիկան-ի կողմից իմ նկատմամբ բռնություն գործադրելու , ինչպես նաև եղբորս, ով տվյալ քրեական գործով չի անցնում, անհամաչափ ուժ գործադրելով բերման ենթարկելու դեպքերի վերաբերյալ, ընդ որում ինձ հասցված մարմնական վնասվածքները ֆիքսվել են։
Երեկ պարզ դարձավ, որ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և ես ճանաչվել եմ տուժող։
Դեպքի վերաբերյալ կա նաև տեսագրություն և կարծում եմ, որ հենց այդ պատճառով էլ Հակակոռուպցիոն կոմիտեն չի կարողացել շրջանցել մեր կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը և ստիպված ոստիկանների մասով հարուցել է քրեական գործ։
Ինձ բերման ենթարկելիս սև բերետները իմ ջարդված ձեռքը դիտմամբ սեղմել են՝ վնասելով այն , ընդ որում, երբ նրանց ասացի, որ ձեռքս վիրավոր է, նրանցից մեկն ասաց . «գրողին թե վիրավոր չես» : Այս ամենը ֆիքսված է տեսագրությամբ։
Նրանք և նրանց նման ոստիկանները պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Ես ոչ մի արժանապատիվ հայ ոստիկանի հանդեպ խնդիր չունեմ, բայց երբ կա ոստիկան, ով իմանում է դիմացինը թուրքի կողմից վիրավորված է և այդպես է իրեն պահում, այ դրանց հանդեպ պետք է հետևողական լինել, այդպիսիները պետք է չեզոքացվեն և համակարգից հեռացվեն։
Ես երբեք չեմ խուսափել ոստիկանություն ներկայանալուց։
Այս կարևոր գործին մասնակցում է իմ պաշտպան, պրոֆեսիոնալ փաստաբան Гаяне Папоян , ով բացի իմ շահերը պաշտպանելուց որպես Մանուել Մանուկյան, նաև պաշտպանում է վիրավոր զինվորի շահեր։ Այս գործը ոչ թե իմ անձին է միայն վերաբերվում, այլ իմ տեսակին։ Հուսով եմ, որ և՛ քննիչները, և՛ դատավորները գոնե այսպիսի դեպքերով պատասխանատվության կենթարկեն ոստիկաններին։
Հ.Գ Տեսագրության մեջ նաև կտեսնեք, որ մարդիկ կողքից գոռում են, որ վիրավոր է էս տղեն թողեք, դա ևս շատ կարևոր փաստ է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը