Մանուել Մանուկյանը գրում է․
«ԱՄՆ դեսպանատունը օրեր առաջ իր քաղաքացիներին տեղեկացրել էր, որ մարդաշատ վայրերում չլինեն, տեղեկացրել էր հնարավոր ահաբեկչությունների մասին։ Եթե հիշում եք 44 օրյա պատերազմից առաջ էլ էր ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել պատերազմի մասին։
Նիկոլ փաշինյանը մեր երկրի դռները բացել է աշխարհի ամենավտանգավոր տերորիստների առաջ, նիկոլ փաշինյանը գնում է բարեկամության աշխարհում ամենաուժեղ տերորիստական խմբերը ղեկավարող Թուրքիայի հետ և մեր երկիրը այլևս անվտանգ չէ, մենք էլ անվտանգ չենք, վտանգը ամենուր է։ Ես չեմ զարմանա, որ բացահայտվի այս պայթյունի հեղինակը տերորիստներ են, որովհետև այդ ամենի համար ԱՄՆ դեսպանատան Հայտարարությունը կա և ըստ այդ հայտարարության կարող ենք ենթադրել որ մեր երկրում տերորիստական խմբեր կան արդեն, հակառակ դեպքում ԱՄՆ դեսպանատունը այդպիսի հայտարարություններ չէր անի իր քաղաքացիներին։
Անողնաշար և որկրամոլ ղեկավար ունենալու հետևանքը այսօրվա իրավիճակն է, սահմանին հանձնում են, երկրի ներսում պայթեցնում։
Ես որպես ՀՀ քաղաքացի , հիմնվելով ԱՄՆ դեսպանատան կոչի վրա, կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին զգուշ լինել և հեռու մնալ մարդաշատ վայրերից , մեծ մոլերից , խանութներից , հեռու մնալ այնքան ժամանակ, քնի մեր անվտանգության համար խրտվիլակ և թուրքի ստրուկ ղեկավարն է պատասխանատու։ Մեր կյանքը վտանգված է Երևանի ցանկացած կետում և դրա միակ պատասխանատուն նիկոլն է, ով մեր երկրի դռները բացել է թուրքի և տերորիստների առաջ։
ԱՄՆ դեսպանատունը պետք է պատասխանի, թե իրեն որտեղից այդ տեղեկությունները, որ մեր երկրում պայթյուններ են լինելու, որ մեր երկրում տերորիստներ կան , ԱՄՆ դեսպանատունը տեղյակ է եղել և պատերազմից և ահաբեկչություններից, որի մեկնարկը տրվեց այսօրվա պայթյունով։ Սա նոր հարված է մեր ազգին և ամեն ինչի պատասխան նիկոլն է, թուրքի հետ ախպերացող նիկոլը։
Ազգ, դե ախպերացի թուրքի հետ, դե ուրացի քո անմեղ նահատակներին, քո պապերին և տես քո գլուխը ինչ կգա։ Երևանի կաֆեները այլևս անվտանգ չեն, կրկին հիմնվում եմ ԱՄՆ դեսպանատան հայտարարության վրա։
ԱՄՆ դեսպանատնից պարզեք թե որտեղից նրանց այդ տեղեկություններտ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը