24 11 2023

Երբ Հանրապետության հրապարակում հարյուր հազար մարդ հավաքվի, ժողովրդի ուզածը կլինի. Մանուել Մանուկյան



«Պարտվել ես, դրա մասին չես խոսում , ասում ես՝  100 հազար փախստականներին տեղավորել եմ. նախ՝ դու չես տեղավորել,  հայ ժողովուրդն է տեղավորել, հայ մարդն է տեղավորել , որի հետ դու կապ չունես»,-ԱԺ-ում լսումների ժամանակ ասաց Մանուել Մանուկյանը, ապա դիմելով հանրությանն ասաց. « Եկեք հարգենք Արցախի համար հոգի, արյուն տվածներին, թույլ չտանք կենսագրություն չունեցողները  ճղճիմությամբ, խղխժոցով փորձեն հարց լուծել»:

Շարունակելով խոսքը և այն հասցեագրելով քաղաքական մեծամասնությանը ասաց. « ժողովրդավարությունից եք խոսում, եկել եմ, ժողովուրդ եմ  ո՞ւր եք, եկեք լսեք...»:

« Եկեք արձանագրենք, որ նրանք փախնում ե ն ժողովրդից… Երբ Հանրապետության հրապարակում հարյուր հազար մարդ հավաքվի, ժողովրդի ուզածը կլինի… Ասում ա՝ արցախցիներին տեղավորել եմ, ի՞նչն ես տեղավորել , մարդկանց իրենց տներից զրկել ես ու անտուն թողել, թե՝ տեղավորել եմ...»,-ասաց Մանուել  Մանուկյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ