«Հաճախ տնտեսվարողները ներկայացնում են որոշակի զեղչ, սակայն պարզվում է, որ այդ զեղչն իրկանում ավելի բարձր է, քան մինչ այդ զեղչի կիրառումը ապրանքի գինն է եղել»,-այս մասին, մամուլի ասուլիսում նշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը՝ անդրադառնալով նրան, որ հուլիսի 31-ից ուժի մեջ են մտնելու ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման վերաբերյալ կարգավորումները:
Ըստ նոր փոփոխությունների զեղչ է համարվում գնի իջեցումը, դրան նախորդող մեկ ամվա ընթացքում միջին գնի նկատմամբ: Նաև զեղչը առավելագույնը կարող է տևել մինչև երեք ամիս:
«Եթե, ասենք, նշվում է, որ երկու քմ գնելու դեպքում 3-րդը տրվում է ասենք 20 տոկոս ցածր գնով, ապա դրա մասին հստակ պետք է ասվի սպառողին, ոչ թե ասվի 20 տոկոս զեղչ, հետո պարզվի, որ դա 3-րդ քմ-ին է վերաբերում»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը