Նախորդ տարվա հոկտեմբեր ամսին արդեն վարձավճարի մասին քննարկումներ համալսարանում կային: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով վարձավճարների բարձրացմանը:
«Մարտի 12 գիտական խորհրդի նիստում համարյա միաձայն որոշվել են այս վարձաչափերը: Երբ այդ ժամանակ ինձ հարցնում էին՝ բա չե՞ք վախենում, որ դիմորդ չի լինի, ես ասում էի, որ կլինի, բայց արդեն ինձ մոտ էլ կասկած կար, բայց մայիս ամսվա վերջին, երբ տնտեսական սահմանափակումներն ամենախիստն էին դեռևս, շատ տնտեսվարողներ կասեցրել էին գործունեությունը, այդ ժամանակ եղավ 4060 դիմում այդ վարձերով ընդունվելու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը