Dalma Garden Mall-ը նշում է իր 10-ամյակը։ Ընկերության մարքեթինգային բաժնի ղեկավար Էլեն Մկրտչյանը նշեց, որ որոշել են համերգային միջոցառումների փոխարեն գումարն ուղղել կոնկրետ ոլորտային ծրագրերի:
«Մենք մեր հախախորդների համար ևս ունենք անակնկալներ, լինելու են մեծ զեղչեր մեր 100-ից ավելի խանութներում, լինելու է մեծ խաղարկություն, լինելու է ֆոտոզոնա լուսանկարվելու համար: Ամեն ինչ արել ենք, որ մեր հաճախորդները ևս զգան տոնական տրամադրությունը»,-ասաց նա:
Նշենք, որ Dalma Garden Mall-ը տարածած հաղորդագրության մեջ նշում է․
«Մեր CSR ռազմավարության առանցքում ապագան և զարգացումն են։ Այդ նպատակով մենք ընտրել ենք հետևյալ ուղղություննրը, որտեղ շարունակաբար ուղղելու ենք մեր ջանքերն ու ռեսուրսները․
- երեխաների զարգացում,
- սահմանամերձ մարզեր,
- հայրենիքի պաշտպաններ,
- կրթություն,
- էկոլոգիա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը