19 07 2022

Ընկեցիկության մրցավազքում Հայկ Կոնջորյանին հաղթելն անհնար կլինի․ Քրիստինե Վարդանյան

Ընկեցիկության մրցավազքում Հայկ Կոնջորյանին հաղթելն  անհնար կլինի․ Քրիստինե Վարդանյան

Քրիստինե Վարդանյանը գրում է․

Պարզվում է` երեկ Պետրոս Ղազարյանն / Petros Ghazaryan ինձ մի քանի անգամ հրավիրել է Հանրայինի եթեր: Բայց, չգիտես ինչու, դա արել է իմ գրառումներից մեկը Հայկ Կոնջորյանի հետ քննարկելու ընթացքում:

Հանդիպել են երկրի գլխավոր հեռուստաընկերության կարևոր քաղաքական հաղորդման մեկնաբանը և իշխող ֆրակցիայի ղեկավարը ու սկսել քննարկել իմ գրառումը, որն իրականում մեջբերում էր Իշխան Սաղաթելյան / Ishkhan Saghatelyan -ի խոսքից և միմյանցից փորձել ճշտել` ինչ եմ նկատի ունեցել այդ գրառմամբ:

Զրույցի ընթացքում հարցազրուցավարը մի քանի անգամ հույս է հայտնել, որ ես կհամարձակվեմ գնալ հանրայինի եթեր և պաշտպանել հանրայնորեն հնչեցրած տեսակետներս. կարծես երբևէ խուսափել եմ դա անելուց

Ասելու առանձնապես շատ բան չկա. ընկեցիկության մրցավազքում Հայկ Կոնջորյանին հաղթելն, իհարկե անհնար կլինի, չնայած իշխող ֆրակցիայի այլ ներկայացուցիչներ կարող են չդադարել փորձել: Դա թողնելով նրանց` իմ պարտքն եմ համարում ասել, որ ինչպես միշտ պատրաստ եմ նորից հնչեցնել, ասել և հատկապես հիմնականում Հանրային հեռուստաընկերություն դիտող մեր քաղաքացիներին որքան հարկավոր է ներկայացնել մեր տեսակետները:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ