14 07 2022

Երբ Թուրքիան է որոշում՝ ով է Հայաստանում հայտարարվում անցանկալի անձ. Քրիստինե Վարդանյան

Երբ Թուրքիան է որոշում՝ ով է Հայաստանում հայտարարվում անցանկալի անձ. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.

Հայկական պետության փլուզումը․ երբ Թուրքիան է որոշում՝ ով է Հայաստանում հայտարարվում անցանկալի անձ

Մենք ստանում ենք Հայաստան-Թուրքիա սիրախաղի առաջին պտուղները։ Հատուկ բանագնացների վերջին հանդիպման և հայտնի հեռախոսազրույցի ֆոինին՝ Հայաստանում անցանկալի մարդ է հայտարարվում և երկիր մուտքը արգելվում է Ֆրանսիայի նախագահների մտերիմ ընկեր, Ֆրանսիայում հայկական հարցի ամենահայտնի ջատագով, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը։

Սա միայն սկիզբն է։ Այս իրավիճակի շարունակվելու դեպքում առաջիկայում մեզ անխուսափելիորեն սպասվում է հայկական տարբեր գործիչների ձերբակալում և արտահանձնում թշնամական պետություններին, պատերազմական հանցագործությունների» համար դատական նիստեր և իհարկե մեղադրական եզրակացություններ։ Սա ընդամենը մի քանի տարվա հեռանկար է։ Ու դեռ մարդիկ կան, ովքեր հեգնանքով են վերաբերում Հայաստանի թրքացման մասին զգուշացումներին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ