29 06 2022

Շատերը չգիտեն, որ «Թումո» կենտրոնը կառուցվել է Ռոբերտ Քոչարյանի ջանքերով. Առաքելյան

Շատերը չգիտեն, որ «Թումո» կենտրոնը կառուցվել է  Ռոբերտ Քոչարյանի ջանքերով. Առաքելյան

« Այսօր`հունիսի 28֊ին, Երևանում գործող Թումո <<Երևան 42>> ԱՆՎՃԱՐ հիմունքներով գործող ստեղծարար տեխնոլոգիաների դպրոցը ընդգրկվել է աշխարհի 100 լավագույն նորարարական տեխնոլոգիաների դպրոց֊համալսարանների շարքում։ Իմիջայլոց Ստենֆորդ և Բերկլի համալսարանը այդ հարյուրյակում ութերորդ տեղում է։

Ի դեպ շատերը չգիտեն, որ Թումո կենտրոնը կառուցվել է Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ջանքերով։

2007 թ.-ին ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հանդիպում ունենալով Սեմ Սիմոնյանի հետ, քննարկել են Երևանում կառուցվող ստեղծագործական տեխնոլոգիաների երիտասարդական կենտրոնի հիմնադրման գաղափարը և ի վերջո համաձայնության գալով, իրականացրել ծրագիրը։ Ինչի համար անչափ շնորհակալ ենք և՜ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, և՜ Սեմ Սիմոնյանին, որ մեր հայ երեխաներին հնարավորություն տվեցին անվճար սովորել և զարգացնել իրենց գիտելիքները նման դպրոցում։

2015 թ.-ին, Սեմ Սիմոնյանի հրավերով, ՀՀ 2-րդ նախագահը այցելել է «Թումո» կենտրոն»։

Անուշ Առաքելյանի ՖԲ էջից

 Հնարավոր է սա 1 անձ և կանգնածը-ի նկարն է

Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է

Հնարավոր է սա 2 մարդ և ներսումը-ի նկարն է

Հնարավոր է սա դրսում-ի նկարն է

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ