03 07 2019

Facebook-ը հայտնում է լուրջ խափանումների մասին

Facebook-ը հայտնում է լուրջ խափանումների մասին

Facebook-ի աշխատանքում լուրջ խոտանումներ կան։ Օգտատերերը չեն կարողանում լուսանկարներ և տեսանյութեր ներբեռնել։ Ընկերությունը հայտարարություն է տարածել՝ հաստատելով տեղեկությունը և հայտնելով, որ տեղյակ է խնդիրների մասին։

«Մենք տեղյակ ենք, որ որոշ մարդիկ խնդիրների են բախվում մեր հավելվածների միջոցով նկար, տեսանյութ և այլ ֆայլեր ներբեռնել կամ դրանք որևէ մեկին ուղարկել փորձելիս։ Առաջացած խնդրի համար հայցում ենք ձեր ներողամտությունը և աշխատում ենք հնարավորին չափ արագ լուծել խնդիրը»,- նշված է հայտարարության մեջ:

Խնդիրներ կան նաև WhatsApp-ի և Instagram-ի աշխատանքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ