«Վաղը կարևոր վճռական օր է․․․ Իշխանություն կոչվող ՔՊ խմբակն արդեն այնքան է խորացել իր պետականակործան գործողությունների մեջ, որ նույնիսկ չի համարձակվում նրանցից մեկն արտաբերել կարմիր գծեր համարվող պահանջների մասին , որովհետև ունեն մեկ բռնապետիկ , խղճուկ, ողորմելի , վախկոտ սուտասան ղեկավար, որը, փաստորեն, այսօր դարձել է Հայաստանի չարիքը»,-լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Աղվան Վարդանյանը։
Խոսքն ուղղելով ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին ասաց․
«Ես այստեղից ուզում եմ դիմել ոստիկանապետին և մեր հասարակությանը՝ Դուք պետական պաշտոնյա եք, պետք է ծառայեք պետությանը, ոչ թե մեկ անձի՝ անկախ նրանից ինչ անձնական հարաբերություն ունեք նրա հետ»,-ասաց Աղվան Վարդանյանը՝ ոստիկանապետին հիշեցնելով երթերից մեկի ժամանակ շարժման անդամներին ու քաղաքացիներին տված խոստման մասին։
«Այդ խոստումից հետո անել այնպիսի բռնություններ քաղաքացիների հանդեպ , ուղղակի պատիվ չի բերում տղամարդուն, և ուղղակի ամոթ է , որ Ձեր խոսքը չեք կատարում ։ Տպավորություն ունեմ, որ այդ մարդը չի տիրապետում ոստիկանության ամբողջ համակարգին»,-ասաց Աղվան Վրդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը