31 05 2022

ՀՀ պետական պարտքի թիվը հասել է իր պատմական առավելագույնին՝ 63,5 տոկոսին․ Իշխան Սաղաթելյան



Ժողովուրդը ապացուցեց, որ այս երկրում մի մաշվող կա՝ Նիկոլն է ու իր խմբակը։ Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա ուշադրություն հրավիրեց, որ Ֆինանսների նախարարն այսօր հրապարակեց ՀՀ պետական պարտքի թիվը․ այն հասել է իր պատմական առավելագույնին՝ 63,5 տոկոս։

«Սրանք իրենց կառավարման 4 տարիներին 36 տոկոսով ավելացրել են ՀՀ պետական պարտքը՝ 3 միլիարդ դոլարով, այսինքն, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա 1000 դոլարով պարտք են ավելացրել․ սա պաշտոնական թվեր եմ հրապարակում։ Էն որ ասֆալտներ են անում՝ պարտք վերցնել, ասֆատ անել, պետական պարտքը 36 տոկոսով ավելացնել ու մեր ժողովրդի վրա սա ծախել՝ հերթական սրիկայությունն է, որ մեր ժողովուրդը պետք է իմանա»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ վերջին տարիներին բանակի թիվը կրճատվել է, կրճատվել են զորամիավորումներ, բայց ավելացել է ոստիկանների թիվը։

«Որովհետև սրանք մտածում են ոչ թե մեր հայրենիքի և պետության սահմանների պաշտպանության, այլ մեկ խելագարի իշխանությունը պահելու մասին․ սա է այսօրվա Հայաստանի իրականությունը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ