28 05 2022

Առաջին հայկական արբանյակը տիեզերք է ուղարկվել դեռևս 1969–ին․ Հակոբ Ճաղարյան

Առաջին հայկական արբանյակը տիեզերք է ուղարկվել դեռևս 1969–ին․ Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ տիեզերք արբանյակ ուղարկելու և այն առաջինը որակելու վերաբերյալ հայտարարություններին։

 

Հակոբ Ճաղարյանը գրել է․«Հայաստանը և տիեզերքը․

2 օր առաջ ՀՀ կառավարության նիստում նիստավարը գերագույն հպարտությամբ հայտարարեց, որ Հայաստանը տիեզերք է ուղարկել իր առաջին արբանյակը, և որ Հայաստանն այլևս տիեզերական երկիր է...
Կառավարամերձ պոռոտախոսներն անմիջապես խայծեցին «սենսացիան», ու սկսեցին տարածել «ցնցող ցորությունը», չմոռանալով նշել, որ այն «...հնարավոր դարձավ միայն «թավշյա» կառավարության անխոնջ ջանքերի շնորհիվ...»։

Իրականությունը․

 


Առաջին հայկական արբանյակը ստեղծվել և տիեզերք է ուղարկվել դեռևս 1969 թ. ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի ղեկավարությամբ:
Արբանյակը աշխարհում առաջիններից էր, որ վերադարձվեց Երկիր: Այն այժմ գտնվում է Հայաստանի Տիեզերքի թանգարանում, բոլոր հեղինակների ստորագրությամբ:


Մեր ժամանակաշրջան.


2012 թ. հայկական արբանյակային ծրագրի շուրջ բանակցություններ են սկսվում Ռոսկոսմոսի հետ
2013 թ. ՀՀ կառավարությունը ստեղծվում է ArmCosmos ծրագիրը
2013 թվականից Հայաստանը ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման և հեռահաղորդակցության միջազգային արբանյակային կոմիտեների անդամ է
2013 թ-ից Երկիր մոլորակի երկրաչափական ուղեծրում Հայաստանին տրամադրված է հեռահաղորդակցական արբանյակների 2 ուղեծրային գոտի
2013 թ. Հայաստանը սկսում է բանակցությունները ՄԱԿ-ի Հեռահաղորդակցության Միջազգային միության (ITU) հետ հայկական առաջին արբանյակի ստեղծման շուրջ
2013 թ. կանադական MDA տիեզերական ընկերությունը պատրաստակամություն է հայտնում օգնել Հայաստանի առաջին արբանյակի ստեղծմանը
2013 թ․ ի դեմս դեսպան Ռայներ Մորելի, Գերմանիան պատրաատակամություն է հայտնել համագործակցել ՀՀ հետ նրա տիեզերական ծրագրերում
2014 թ. Չինաստանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել ArmSat ծրագրին:
ՀՀ կառավարության և չինական Grate Wall (Մեծ պատ) ընկերությունները սկսում են բանակցությունները:
Արդյունքում` չինական կողմը պատրաստակամություն է հայտնել նախագծել, գործարկել, սպասարկել և վերապատրաստել հայ մասնագետների
2017 թ Հնդկաստանը հայտարարեց Հայաստանի համար Երկրի դիտարկման արբանյակ ստեղծելու իր պատրաստակամության մասին:
Համաձայնագիրը ներառված նաև հայ գիտնականներին համակարգի օգտագործման և տվյալների մշակման ուսուցմամբ ստորագրվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարիի հանդիպման արդյունքում

Վերջում

Falcon 9 Տիեզերանավով մինչև 200 կգ քաշով արբանյակի ուղեծիր հանելն ըստ «Space X» ընկերության հայտարարված գնացուցակի, արժե $ 1M
(1 մլն ԱՄՆ դոլար):
Հայաստանն իր առաջին արբանյակը տիեզերք է ուղարկել Իսպանական Բասկոնիա նահանգի գյուղատնտեսական Urdaneta արբանյակի հետ համատեղ: Այդպես էլ կոչվում է`
Urdaneta-Armsat1.
Ինչքա՞ն խելք էր պետք, այս փոքրիկ, կես միլիոն դոլարանոց խաղալիքը, որի կառավարման համակարգը, նորից, ըստ գլխավոր սուտասանի, Հայաստանում դեռ չկա, և կգործարկվի 2023 թվականի ընթացքում, չներկայացվեր որպես կարկառուն հաջողություն «Տիեզերքի գրավման» ծանր ու տքնաջան աշխատանքում:
Իսկ կառավարության արբանյակները ուղեղներին մի փոքր զոռ տային ֆեյք կառավարության ֆեյք արբանյակը իրականից տարբերելու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ