«ՀՀ պաշտոնաթող տասնյակ բարձրաստիճան գեներալներից սկսած ՝ զինվորականներ, իրավապահ համակարգի վերետաններ հաղորդում են տալիս, որ կարմիր բերետավորները բռնություն են կիրառել արցախյան ազատամարտի 3 պատերազմների մասնակից պաշտոնաթող գնդապետի մասով․ երկու շաբաթ է անցել, բերանները ջուր առած վեր ընկած են։ Բանակը մեր երկրում 30 տարի եղել է փայփայանքի հիմնական առարկա ։ Պետք է լուրջ ամոթանք ասել բոլոր այն ուսակիր սպաներին, ովքեր տեսնում են ինչ է կատարվում ու լռում են, և ովքեր եղել են դեռ երեխա, երբ այսօրվա բռնության ենթարկված գնդապետն իր երիտասարդ կյանքը «Սիսական» ջոկատում կարող էր վտանգել , բայց նրանք աչք են փակում, թե՝ ինչպես է կարմիր գլխարկը դրած ինչ-որ մի թերուս բռնություն գործադրում»,-այս մասին ասաց Գեղամ Մանուկյանը՝ ԱԱԾ-ի դիմաց հավաքի ժամանակ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը