Ինչպես արդեն նշել էինք, զոհվածների ծնողները հանդիպել էին ԲԴԽ նախագահին, ներկայացրել իրենց պահանջները: Կարին Տոնոյանը տեղեկացրել էր, որ Ջհանգիրյանն իրենց ասել է, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կարող են ներկայացնել միայն Արծվիկ Մինասյանն ու փաստաբանը:
Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ԲԴԽ նախագահը մանիպուլացնում է, կամ էլ սխալ է իմֆորմացված: Իրենք նման միջնորդություն արդեն ներկայացրել են, բայց մերժվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը