Մինչև պատերազմը վիճակը այլ էր՝ ըմբռնումով եմ մոտենում նրանց, ովքեր հավատացել են Նիկոլին մինչև այդ, բայց պատերազմից հետո վիճակն այլ է․ այս օրերին, երբ այս մարդը երկիրը տանում է հերթական զիջումների, Նիկոլին սատարելը մեղք է։ Այս մասին հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Հետևաբար, կոչ եմ անում՝ մի՛ մտեք այդ պատասխանատվության տակ, մի՛ կիսեք այդ մեղքի բաժինը, հանուն այդ պաշտոնի մի՛ սատարեք Նիկոլին, որովհետև Նիկոլի միակ հենարանը մնացել են ուժային կառույցները, որոնք չեն կարողանալու կասեցնել ժողովրդի ցասումը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Միևնույն է՝ դավաճանը գնալու է, ասաց նա, բայց պիտի գնա շուտ, որպեսզի էլի ավերածություններ չգործի։
«Ով այսօր նպաստում է, որ Նիկոլը մնա՝ նպաստում է, որ կորցնենք Արցախը, պետականությունը․ հետևաբար, ուշքի՛ եկեք»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը