13 05 2022

Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվել են համածառայակիցները. ՔԿ

Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվել են համածառայակիցները. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան դեպքի հանգամանքները:

Հիշեցնենք՝ 2022 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում,  ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին, ինքնասպան է եղել:

2022 թվականի մայիսի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ, ինչպես նաև 360.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են վերջինիս 2 համածառայակիցները:

Նախաքննությունը շարունակվում է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ