12 05 2022

Այս օրը ևս պղծվեց իշխանության կողմից․ Իշխան Սաղաթելյան



«Այսօր մայիսի 12-ն է։ 1994 թ․-ի այս օրը մեր փառապանծ բանակը զինադադար է պարտադրել Ադրբեջանին։ Մեր ժողովրդի կազմակերպվածության և կամքի շնորհիվ, 94թ․-ին կարողացանք պարտադրել թշնամուն՝ կնքել զինադադար»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանն ու շարունակեց․

«Մինչև 2020 թ․-ի նոյեմբերի 9-ը, մայիսի 12-ը մեր համար հաղթանակի օր էր։ Իսկ անցած տարի, մայիսի 12-ին  այս դավաճան իշխանության գործունեության հետևանքով Ադրբեջանական զորքերը մտան Սյունիքի մարզ ՝ գրավելով Սև լճի տարածքը։ Այս օրը ևս պղծվեց այս իշխանության կողմից»։

Քաղաքական գործիչը նկատում է, որ ադրբեջանական  ագրեսիային ի  պատասխան, իշխանությունները միայն հայտարարեցին՝  « ինչ եք կարծում, այդ լճի 30 տոկոսի համար պետք է գնայինք նոր բախումների՞»։


Ըստ Սաղաթելյանի, պատասխանն էլ ցույց է տալիս այսօրվա իշխանությունների դեմքը։

«Թշնամին շարունակում է ագրեսիան  ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, իսկ իշխանության կողմից դրա հակադարձումը հաճախ լինում է, որ այդ տարածքը «հայկական» չէ»։

Սաղաթելյանը հայտարարեց, որ «մայիսի 12»-ի հաղթանակի օրը ևս վերականգնվելու է։

«Նիկոլը պատերազմի ու պարտության խորհրդանիշ է։ Ի դեմս նրա, մեր երկրին չեն հարգում ո՛չ մեր թշնամիները, ո՛չ էլ մեր բարեկամ երկրները։ Վստահությունը կորցրել է ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ, բարեկամ երկիր Իրանի և բազմաթիվ եվրոպական երկրների նկատմամբ։ Այս մարդը ձախողել է բոլոր ուղղություններով։ Նիկոլը շարունակում է մնալ Ադրբեջանի և Թուրքիայի սրտի վարչապետը, որովհետև ինքը ձեռնտու է այդ երկու պետություններին»,- ասաց Սաղաթելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ