25 09 2024

Փաստորեն Նիկոլ Անհողն այցելել է Էրդողանին Թուրքիայի տարածքում... Գագիկ Համբարյան

Փաստորեն Նիկոլ Անհողն այցելել է Էրդողանին Թուրքիայի տարածքում... Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը.

«Քայլիստների կողմից թմբկահարված Նիկոլ-Էրդողան հանդիպումը կայացավ Թուրքիայի սեփականություն հանդիսացող նյույորքյան «Թուրքական տուն» երկնքերում, որտեղ գտնվում են Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոսարանը և ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցչությունը...
Սա հանդիպում չէ նեյտրալ` ՄԱԿ-ի շրջանակներում և գրասենյակի տարածքում...
Փաստորեն Նիկոլ Անհողն այցելել է Էրդողանին Թուրքիայի տարածքում...
Ավելին` հայերի դեմ իրենց հայրենիքում ցեղասպանություն գործած և այդ փաստը ժխտող Թուրքիայի ներկայիս առաջնորդ Էրդողանը Նիկոլին բերելով իր տարածք և դրան «Ավելի արդար աշխարհը հնարավոր է» վերնագրով իր գրած գիրքը նվիրելով ստորացրեց Հայաստանին և ողջ հայությանը... Անկարայի այս մեսիջները շատ պարզ են և հասանելի...
Ի դեպ, Հայաստանի և հայության ստոևացմանը Նիկոլ Անհողը մեծ հաճույքով է մասնակցում...
Ֆանտաստիկայի ժանրից է պատկերացնել, որ Թուրքիայի առաջնորդը Հայաստանի կապիտուլյանտ ղեկավարի հետ դրսում հանդիպեր ՀՀ տարածք հանդիսացող ինչ-որ շենքեւմ և նրա ձեռքից ստանար նվեր Հայոց ցեղասպանության մասին ինչ-որ գիրք...
Ամենասարսափելին` Նիկոլի քծնանքով լի երջանիկ հայացքն է...»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ